Անցյալ շաբաթ մահացավ Կարեն Ենգիբարյանը` կամավորը, ով խիզախորեն օգնել էր մարդկանց դուրս հանել ահաբեկչական հարձակումից հետո այրվող մերձմոսկովյան “Կրոկուս Սիթի հոլից”։ Իմանալով կատարվածի մասին, նա միանգամից գնացել էր դեպքի վայր. այդ երեկո “Պիկնիկ” խմբի համերգին գնացել էր նրա լավագույն ընկերոջ մայրը։ Նրան նա չէր կարողացել փրկել. Իննա Իվանովան մահացել է։ Բայց կրակից ու ծխից փրկել է բազմաթիվ կյանքեր, բաճկոնը տվել է տուժածներից մեկին, արդյունքում ինքը հիվանդացել է և հոսպիտալացվել “շնչուղիների սուր վարակ” ախտորոշմամբ։
Մեր հերոսը տասնյակ կյանքեր է փրկել իր սեփական կյանքի գնով։ Նա մահացավ 35 տարեկանում, բայց միշտ կլինի հայ ժողովրդի հպարտությու՜նը։ Հավե՜րժ հիշատակ նրան, ով իր կյանքը զոհեց հանուն ուրիշների։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան