Երևանի Ավագանու խորհրդի անցյալ նիստին որոշում է ընդունվել քաղաքացիների որոշակի խմբի ազատել անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների համար նախատեսված հարկերից։ Այդ որոշումը վերաբերում է 1635 մարդու, համապատասխան հարկերի ընդհանուր գումարը կազմել է 37 447 467 դրամ։
Հարկերի վճարումից ազատվել են Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքները, I և II խմբերի որոշ հաշմանդամներ, որոնք վիրավորում են ստացել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում գերի ընկածների ընտանիքների անդամները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան