Մանասյանը հաղթել է աշխարհամասի գավաթը

 | 

Չեռնոգորիայում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի Գավաթի խաղարկությունը։ 92 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանը դարձել է բաղձալի մրցանակի դափնեկիր։ Մեր մյուս հայրենակից Ռուդոլֆ Գարբոյանը 51 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել։

Հետաքրքիր է, որ աշխարհամասի գավաթը Մանասյանին բաժին է ընկել առանց եզրափակիչ մենամարտի` Իտալիան ներկայացնող նրա հակառակորդը չի ժամանել մենամարտին։
Բուդվա քաղաքում կայացած մրցաշարին բրոնզե մեդալ են նվաճել Ռաֆայել Հովհաննիսյանը 86 կգ քաշային կարգում, Ռուսլան Ասլիկյանը 54 կգ քաշային կարգում, Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում և Բարեղամ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև