Հայաստանի Հանրային ծառայությունների համակարգման հանձնաժողովը սահմանել է 2024 թվականին խմելու ջրի գները։ Սոցիալապես անապահով քաղաքացիների համար գները չեն փոխվի և կկազմեն 180 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց։ Մնացած սպառողների համար գինը 208, 419 դրամից կիջնի 205, 992 դրամ խորանարդ մետրի դիմաց։
Ընդորում սպառողների համար մեկ խորանարդ մետրը փաստացի կարժենա 200, 47 դրամ, քանի որ ջրի արժեքի մի մասը կառավարությունն է սուբսիդավորում։ Այդ նպատակով 2023 թվականի մարտի 16-ից կառավարությունը Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի օպերատոր “Վիոլա Ջուր” ՓԲԸ-ին սուբսիդավորում է տրամադրում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան