“Կին” կինոփառատոնը ամփոփել է արդյունքները

 | 

Հենրիկ Մալյանի անվան Կինոդերասանի թատրոնում տեղի է ունեցել կանացի ֆիլմերի “ԿԻՆ” միջազգային 20-րդ կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը, որը այս տարի նվիրված էր հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակին։ Փառատոնի շրջանակներում հյուրերը այցելել են Գառնու տաճար, Գեղարդի վանք և Փարաջանովի թանգարան։ Փառատոնին ներկայացված է եղել տարբեր երկրների կին ռեժիսորների 48 կինոնկար։

“Լավագույն խաղարկային ֆիլմ” մրցանակը ստացել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ ռեժիսոր Պրունել Պերլ Սակոֆիոյի “45 տարեկանում” ֆիլմը։ “Լավագույն վավերագրական ֆիլմ” անվանակարգում հաղթող է ճանաչվել իրանական “Տիկին Իրանի ամուսինը” ֆիլմը, ռեժիսորը Մարջան Խոսրավին է։ Եվս մի քանի ֆիլմ ստացել են փառատոնի դիպլոմներ, այդ թվում հայ ռեժիսոր Շողեր Պետրոսյանի “Կրակներ” ֆիլմը 44-օրյա Արցախյան պատերազմում ռազմաճակատում զինվորներին օգնող երեխաների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև