Երևանի քաղաքապետարանի տվյալներով մայրաքաղաքի Կիևյան կամրջի վերանորոգումը կտևի մոտ կես տարի, իսկ ընդհանուր պայմանագրային արժեքը կկազմի 502 մլն դրամ։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կամրջի ներսում գտնվող դրենաժային համակարգը չի աշխատում և դա հանգեցրել է բետոնի շերտի քանդմանը և քայքայմանը։
Քաղաքապետարանը դեռևս չի հայտնել արդյոք կամրջի ճանապարհային հատվածը կփակվի մասամբ թե ամբողջությամբ։ Կիևյան կամուրջը բացվել է 1956 թվականին։ Նրա երկարությունը 351 կիլոմետր է, բարձրությունը 60 մետր է և լայնությունը 20 կիլոմետր։ Այդ ամբողջ ընթացքում այն վերանորոգվել է 2 անգամ` 1980-ականներին և 2000-ականներին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան