Այս շաբաթ Հայաստանի Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի մասնագետները նշել են, որ երկրում կարմրուկի դրական առաջընթաց կա։ Նախորդ վերահսկողական ժամանակահատվածի ընթացքում (7 օր) հայտնաբերվել է ընդամենը 3 նոր դեպք, ինչը խոսում է ցուցանիշի նվազման մասին։
Նոր վարակվածներից երկուսը երեխաներ են։ Տվյալների հրապարակման պահին տարվա սկզբից կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 460 է։ Նրանցից 319 երեխաներ են։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան