Մայրաքաղաքի բնակիչները բողոքում են, որ ավտոբուսներում օդափոխիչները միացվում են միայն ուղևորների խնդրանքներից հետո։ Դրա վերաբերյալ Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարել է, որ բոլոր վարորդները խիստ կանոնակարգ են ստացել, որպեսզի օդափոխման համակարգը միացված լինի ամբողջ երթուղու ընթացքում։ Իսկ պիկ ժամին Երևանի ճանապարհների ցածր անցանելության խնդիրը լուծելու համար ժամանակի ընթացքում առանձին շարքեր կհատկացվեն հասարակական տրանսպորտի համար։
Մինչև տարվա վերջ Երևանի քաղաքային տրանսպորտում ամբողջությամբ կներդրվի քարտային վճարման համակարգը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Լևոն Հովհաննիսյանի խոսքով այժմ Երևանում գործում են մոտ 800 ավտոբուսներ։ Դրանցից 548-ը վերջերս ձեռքբերված Zhongtong և MAN ավտոբուսներն են, մինչև տարվա վերջ դրանց թիվը կավելանա մինչև 578։ Մնացածները արդեն հնացած մանուշակագույն Higer ավտոբուսներն են, որոնք նախատեսվում է փոխարինել էլեկտրոբուսներով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան