Վանդալները ոսկու փնտրտուքով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի հնէաբանական համալիրում մի քանի դամբարան են փորել։ Բայց ոսկու փոխարեն նրանք պատահաբար հայտնաբերել են ֆալլուսյան ձևի մի քանի մեգալիթներ։ Տեղի հնէաբանական պեղումները ղեկավարող պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով մեկ դամբարանի տարածքում ֆալլուսյան մեգալիթների այդքան մեծ թիվը (8-ից ոչ պակաս) ունիկալ է համարվում։
Փորման արդյունքում դամբարանները վնասվել են, այնտեղ շտապ պեղումներ են սկսվել։ Հնէաբանները կարծում են, որ գտածոները Ուրարտական Թագավորության ժամանակաշրջանին են պատկանում, քանի որ դամբարանում ուրարտական ժամանակաշրջանի խեցեղեն է հայտնաբերվել։ Ցավոք, դամբարանը շատ է վնասվել, այդ պատճառով հնարավոր չէ հասկանալ, թե ով է այստեղ թաղված եղել։ Հավանաբար ցեղի ավագը կամ հզոր առաջնորդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան