Ի՞նչ ծառայություններ կմտնեն ապահովագրության փաթեթի մեջ

 | 

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատմել է ապահովագրության շրջանակներում բնակչությանը տրամադրվող ծառայությունների մասին։ Այսպես, ապահովագրության փաթեթի մեջ կմտնեն սրտի բաց վիրահատություններ 4 մլն դրամ արժողությամբ, ինչպես նաև քիմիաթերապիա և շաքարախտի բուժում։ Հիմանական շեշտը դրվելու է հիվանդությունների պրոֆիլակտիկայի վրա, այդ թվում նաև պարտադիր մամոգրաֆիկ հետազոտությունների։

Նախարար նշել է, որ ծառայությունների փաթեթի մեջ չեն ընդգրկվել պլաստիկ վիրահատությունները, ատամնաբուժական ծառայությունները և օպերատիվ միջամտությունները, որոնք մեր երկրում հնարավոր չէ իրականացնել։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապահովագրության համակարգի ներդրումը կսկսվի 2024 թվականի կեսից։ Առաջինը այդ համակարգի մեջ կընդգրկվեն պետպատվերի շրջանակներում սպասարկվող քաղաքացիները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև