Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով կդառնա 35 տարեկան, ինչը մարզիկի համար բավականին մեծ տարիք է։ Սակայն, ինչպես հայտնում է Transfermarkt-ը մեր հայրենակցի ծառայությունների արժեքը դեռևս բարձր է, նա 34 տարեկանից բարձր ամենաթանկ տասը ֆուտբոլիստների ցուցակում է և գնահատվում է 6 մլն եվրո։
Մխիթարյանը ցուցակի իններորդ տեղում է։ Այժմ նա հանդես է գալիս Միլանի “Ինտերի” կազմում և իր թիմի առաջնորդներից մեկն է։
Ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Լիոնել Մեսսին, Ռոբերտ Լեվանդովսկին և Կարիմ Բենզեման։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան