Ի՞նչ արժե Երևանի ամանորյա ձևավորումը

 | 

Այս շաբաթ վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Ի՞նչ արժե Երևանի ամանորյա ձևավորումը։ Ամանորյա ձևավորման և մայրաքաղաքի կենտրոնի լուսավորման համար քաղաքապետարանը ծախսել է 202 406 000 դրամ։ Բացի այդ քաղաքի տոնածառների և լույսերի վրա ծախսվել է 22 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի տոնական լուսավորման և ամանորյա միջոցառումների համար հատկացվել է ավելի քան 320 մլն դրամ (788 հազար $)։

Ամենաշատը ամանորյա լուսավորման և ձևավորման համար վճարել է Արաբկիր վարչական շրջանը (14 377 000 դրամ), ամենաքիչը` Նորք Մարաշը (667 768 դրամ)։ Նոր Նորք վարչական շրջանում բյուջեից հատկացվել է 30 մլն դրամ փողոցների ամանորյա ձևավորման, Ձմեռ պապի և Ձյունանուշի, երաժիշտների մասնակցությամբ համերգային ծրագրերի կազմակերպման համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև