Հոկտեմբերի սկզբից կսկսվեն պահեստազորայինների հերթական հավաքները

 | 

Կառավարության որոշման համաձայն պահեստազորայինների հերթական հավաքները Հայաստանում կանցկացվեն հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը։ Դրանց կմասնակցեն շարքայինները, ենթասպաները և պահեստազորի սպաները։ Հավաքներին մասնակցության ժամկետը ամեն խմբի համար կազմում է 25 օրացույցային օրից ոչ ավել։

Հավաքների ընթացքում Պաշտպանության նախարարությունը կներգրավի ռազմական տրանսպորտային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների տրանսպորտը։
Պահեստազորայինների վերապատրաստման և ռազմական հմտությունների կատարելագործմանը ուղղված նախորդ հավաքները տեղի են ունեցել մայիսի 1-ից հուլիսի 7-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև