Անցյալ հանգստյան օրերին մայրաքաղաքում տեղի է ունեցել երկար սպասված տափօղակով հոկեյի “Երևանյան գիշերներ-2024” մրցաշարը։ Եզրափակիչ խաղում Հայաստանի ազգային հավաքականին հաջողվեց հաղթել “Ռոսպրեսի” թիմին 10։1 հաշվով։ Այժմ մեր տղաները պատրաստվում են ելույթ ունենալ Աշխարհի 2025 թվականի առաջնության 4-րդ դիվիզիոնում։
Մրցաշարին մասնակցել են նաև այլ երկրներ ներկայացնող ակումբներ “Օլիմպ” և “Solar Bears”: “Ռոսպրեսի” թիմում խաղացել են հայտնի մարդիկ Դմիտրի Սիչովը և Ռոման Շիրոկովը, սպորտային մեկնաբան Դենիս Կազանսկին և այլք։
Մեր երկրի հավաքականի կազմում խաղացել են Մաքսիմ Կուզնեցովը, Տիգրան Մանուկյանը, Իգոր Կրիվիխը, Արսեն Համբարձումյանը, Արտյոմ Կուզնեցովը, Արսեն Ասատրյանը և այլ հոկեիստներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան