Հոբոյահար Հայկ Հեքեքյանը ելույթ կունենա “Երիտասարդ երաժիշտների Եվրատեսիլ” մրցույթին

 | 

Հայաստանը դասական երաժշտության կատարողների “Եվրատեսիլ” մրցույթին այս տարի կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ “Արամ Խաչատրյան” համերգասրահում մասնակիցների ընտրության եզրափակիչ փուլին ելույթ են ունեցել 10 մասնակիցներ։ Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և տեղի ու միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքում։

“Երիտասարդ երաժիշտների Եվրատեսիլ” մրցույթը անցկացվում է 1982 թվականից ամեն 2 տարին մեկ 15-ից 20 տարեկան դասական երաժշտության երաժիշտների շրջանում։ Հայաստանը մրցույթին մասնակցել է միայն մեկ անգամ 2012 թվականին, այն ժամանակ մեր երկիրը ներկայացնում էր քանոնահար Նարեկ Քազազյանը։ Այս տարի մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև