Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Հայաստանի դպրոցներում կիրականացվեն որոշ սպորտաձևերի տարածման ծրագրեր։ Հեծանվային սպորտի զարգացման ծրագրի շրջանակներում դպրոցականների համար կգնվի հեծանիվների խոշոր խմբաքանակ։ Դպրոցներում կկազմվեն հեծանվորդների թիմեր, որոնք կմասնակցեն մրցույթների։
Այդպիսով դպրոցականները կսովորեն հեծանիվ քշել և կօգտագործեն այն որպես տեղաշարժման միջոց։ Նախարարությունում կարծում են, որ դա ոչ միայն կօգնի առողջ ապրելակերպ զարգացնել, այլ նաև էկոլոգիական խնդիրներ լուծել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան