Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը ստացել է Ներսես Խառատյանը “Գործուղում Վենետիկ” գրքի համար։ Պոեզիայի ժանրում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը շնորհվել է Շանթ Մկրտչյանին “Կոնտրապունկտ” գրքի համար։ Ծաղկաձորի Եղիշե Չարենցի անվան ստեղծագործական տան մրցանակը ստացել են Մարգարիտ Դերանցը “Գմբեթավոր հովանոց” գրքի համար և Նանեն “Մենք ամենալավ տղաներն ենք” գրքի համար։ Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը շնորհվել է Հենրիկ Էդոյանին, Վազգեն Սարգսյանի անվան մրցանակը ստացել է Արա Նազարեթյանը։
Հրապարակախոսության ժանրում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը ստացել է Վրեժ Սարուխանյանը։ Հովհաննես Մասեյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) շնորհվել է Ֆելիքս Բախչինյանին “Նորվեգիայի պատմություն” գրքի համար։ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը ստացել է Սուրեն Դանիելյանը “Օշականի ստեղծագործական խնդիրները” գրքի համար։ Սևանի Ավետիք Իսահակյանի անվան ստեղծագործական տան “Վարպետ” մրցանակը ստացել է Ավիկ Դերերնցը։ Անդրանիկ Կարապետյանը ստացել է Վախթանգ Անանյանի անվան մրցանակը “Աշխարհի գույնը” գրքի համար (մանկական գրականություն)։ Երիտասարդ գրողների անվանակարգում մրցանակ է ստացել Արթուր Մկոյանը “Երազներ մահից հետո” գրքի համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան