Աշոցքի լեռնադահուկային կենտրոնում ավարտվել է Հայաստանի 2024 թվականի դահուկավազքի առաջնությունը։ Եռօրյա մրցակցության հաղթող են դարձել Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, որոնք հաղթել էին նաև անցյալ տարի։ Շնորհավորու՜մ ենք չեմպիոններին։
Կատյա Գալստյանը 5 կմ հեռավորության վրա կանանց շրջանում ազատ ոճում դարձել է միակ մեդալակիրը, ցույց տալով լավագույն արդյունքը դասական ոճում և սպրինտում։
Տղամարդկանց շրջանում 10 կմ հեռավորության վրա դասական ոճում մրցանակ են ստացել Միքայել Միքայելյանը, Սպարտակ Ոսկանյանը և Թադևոս Պողոսյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան