Հայտնի դատավորի եղբոր Երևանի արվարձանում գտնվող առանձնատունը թալանել են

 | 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ Առինջ գյուղում թալանել են Մհեր Մկրտչյանի փողոցում գտնվող առանձնատունը, որը պատկանում է հայ հայտնի դատավորներից մեկի եղբորը, “Նազարյանշին” ԲԲԸ-ի տնօրեն 42-ամյա Դավիթ Հակոբյանին։ Գողացվել է 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկեղեն, ինչպես նաև 4 հատ բրենդային ժամացույց։

Դեպքի վայրում ոստիկանները և քննիչները պարզել են, որ անհայտ անձինք 13։30-ից 20։30-ը ընկած ժամանակահատվածում ջարդել են խոհանոցի պատուհանը և ներխուժել են տուն, գողացել են փող և ոսկեղեն։ Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև