Հայաստանի հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնը հայտնում է, որ երկրում համաճարակային վերահսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են В տիպի գրիպի հարուցիչներ։ Դրա ախտանիշների շարքում են տենդը, մարմնի ճմլկոտումը, դողը, առատ քրտնարտադրությունը, գլխացավը, չոր հազը, հարբուխը, կոկորդի ցավը և քերծումը, աչքերի արցունքոտվելը և լույսից խուսափումը, փսխումը և լուծը, հոգնածությունը և թուլությունը։
Այդ վարակիչ հիվանդությունը կարող է տարբեր բարդություններ առաջացնել, ինչպիսիք են առաջնային և երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, սինուսիտը, լարինգիտը, ականջի բորբոքումը, վարակիչ միոկարդիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը։ Իսկ հղիների համար այն վտանգավոր է սուր շնչառական անբավարարությամբ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան