Հայ անիմատոր Արմինե Անդայի (Աբրահամյան) “Թռչող տերևների երգ” կարճամետրաժ մուլտֆիլմը Animist Tallinn 2023 փառատոնի ցանկում է, որը տեղի կունենա Էստոնիայում։ Ինչպես նաև Imaginaria Animation Festival-ի ցանկում, որը տեղի կունենա օգոստոսի 21-ից 23-ը Իտալիայում։ 12 րոպեանոց ժապավենում պատմվում է “տասներկուամյա աղջկա մասին, որը տերևները որպես ծածկոց է օգտագործում, և ծերունու մասին, ով գաղտնիքներ գիտի”։
Արմինե Անդայի խոսքով ժապավենի տառերը ոգեշնչված են հին հայկական սիմվոլներով։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Միքայել Ոսկանյանը։
Արմինե Անդան հայ անիմատոր և պրոդյուսեր է, Hoshkee Film կինոընկերության հիմնադիրը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան