Հայկական կինոյի 100-ամյակի առթիվ թողարկվել է շարֆերի սահմանափակ հավաքածու

 | 

Հայտնի հայկական Artuyt բրենդը “Ոսկե ծիրան” 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում թողարկել է ատլասե շարֆերի հավաքածու։ Փառատոնը այսօր ավարտվում է Երևանում։ Հավաքածուն նվիրված է հայկական կինոյի 100 ամյակին, օգտագործվել են 36 հայտնի հայկական ֆիլմերի կադրերը։

Artuyt բրենդը ստեղծել է 2016 թվականին Արևիկ Առաքելյանը։ Ստեղծվող հավաքածուներում օգտագործվում են ժամանակակից հայ նկարիչների կոլաժներն ու նկարները, որոնք հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Artuyt-ը համագործակցում է Ժամանակակից արվեստի թանգարանի, Սերգեյ Փարաջանովի և Երվանդ Քոչարի թանգարանների, Մատենադարանի և այլ գեղարվեստական հաստատությունների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև