Համաձայն վերջին տվյալների առաջին Հայկական “Հայասաթ-1” արբանյակը արդեն գտնվում է ուղեծրում և տվյալներ է փոխանցում ստեղծողներին։ Դեկտեմբերի 1-ին բաց թողնված արբանյակը մշակվել է Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարությունների ու կրթության կենտրոնի հետ համատեղ։ Արբանյակը միացված է ցանցին և փոխանցում է հիմնական ազդանշանները, հետո այն կսկսի փոխանցել իր բոլոր չափիչների տվյալները։
“Հայասաթ-1”-ի չափերն են` 10×10×10 սմ, քաշը 1 կգ է և այն նկարահանման համար նախատեսված չէ։ Սպասվում է, որ ծառայության միջին ժամկետը կկազմի մոտ 5 տարի, ուղեծրային 10-12 տարվա կյանքով։ Չնայած ցածր գործառույթային պաշարին, հայկական արբանյակի հետ աշխատանքը անգնահատելի փորձ և կարևոր քայլ է Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան