Հայ ծանրամարտիկները այս շաբաթ աչքի են ընկել մեծ հաղթանակներով։ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը, ընդհանուր հաշվարկում նվաճելով 26 մեդալ. 11 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե։ Հաղթողներին պատվով դիմավորել են “Զվարթնոց” օդանավակայանում և դափնեպսակներ են նվիրել։
Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)։ Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)։ Բրոնզե մեդալակիր են դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան