Հայաստանը կխաղա ՈՒԵՖԱ-ի տարածաշրջանների գավաթում

 | 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ մեր երկիրը ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարածաշրջանների Գավաթի մասնակիցների ցանկում։ Համաձայն անցկացված վիճակահանությանը Հայաստանի հավաքականը նախնական փուլի Ա խմբում է, որտեղ նրա հակառակորդներն են Էստոնիան և Ալբանիան։ Մեր հավաքականի կազմը ավելի ուշ պարզ կլինի։ Գավաթը տեղի կունենա 2024 թվականի մայիսին Ալբանիայում։

ՀՖՖ-ում հայտնել են, որ նախնական խմբում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի միջանկյալ փուլի 5-րդ խմբում, որտեղ կխաղա Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Շոտլանդիայի հետ։
ՈՒԵՖԱ-ի տարածաշրջանների գավաթին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների սիրողական թիմեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև