Հունգարիայում տեղի ունեցած սպորտային հրաձգության միջազգային ֆեդերացիայի կոմիտեի արտահերթ նստաշրջանին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտ են ներկայացրել Երևանում 2026 թվականին երիտասարդների և մեծահասակների հրաձգության Եվրոպայի առաջնության անցկացման համար։
2026 թվականի Եվրոպայի առաջնության անցկացման հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան։ Սպորտային հրաձգության միջազգային ֆեդերացիան երեք աշխատակիցներից աշխատանքային հանձնաժողով կկազմի Երևան և Վարնա այցելության համար պայմանների և ենթակառուցվածքների հետ ծանոթանալու համար։ Հանձնաժողովի որոշումը կգրապարակվի այս տարվա մայիսին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան