Համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանը կանացի բնակչության չափով Համաշխարհային առաջատար է համարվում, մեր երկրում կանանց թիվը կազմում է բնակչության 55%-ը։ Առաջատարների եռյակում են նաև Ուկրաինան (54, 08%) և Բելառուսը (53, 96%)։ Նշվում է, որ վիճակագրության մեջ նշված են 2022 թվականի ավարտի տվյալները։
Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Քաթարը (27, 49%), ԱՄԷ-ն (30, 65%) և Բահրեյնը (38, 04%)։ Աշխարհի 193 պետություններից 121-ում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ Կանանց և տղամարդկանց հավասար քանակ գրանցվել է Գրենադայում և Պանամայում։ Միջինը կանայք կազմում են աշխարհի բնակչության 49,7%-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչությունը 2024 թվականի սկզբի տվյալներով կազմում է մոտ 3 մլն մարդ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան