Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրների թոփ-10-ում է

 | 

Հայաստանը Numbeo գլոբալ տվյալների բազայի համաձայն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ 146 երկրների շարքում Հայաստանի անվտանգության ինդեքսը 78, 4 է։ Ցուցակի առաջին տեղը գրավել է Անդորան, իսկ վերջինը Վենեսուելան։ Վրաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը, Ադրբեջանը 33-րդ, Ռուսաստանը 51-րդ, Թուրքիան 53-րդ։

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքների շարքում Երևանը զբաղեցրել է 16-րդ տեղը, բարելավելով դիրքերը չորս հորիզոնականով։ Ամենաանվտանգ քաղաքների եռյակի մեջ են Աբու Դաբին (ԱՄԷ), Տայբեյը (Տայվան) և Դոհան (Քաթար)։ Ամենաավտանգավոր քաղաքը դարձել է Կարակասը (Վենեսուելա)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև