Հայաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը ավելացել է 2,5 անգամ — ՆԳՆ ղեկավար

 | 

ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը հրապարակել է երկրում տեղի ունեցող թմրանյութերի հետ կապված հանցագործությունների վիճակագրությունը։ 2022 թվականի համեմատ 2023 թվականին դրանց թիվը 1717-ից ավելացել է մինչև 4564, այսինքն 2,5 անգամ։ Նախարարը նաև նշել է, որ անցյալ տարի գրանցվել է թմրանյութերի անօրինական իրացման 2802 դեպք։ Տարվա ընթացքում հայտնաբերվել են թմրանյութերի վաճառքով զբաղվող 650 առցանց խանութներ և 35 Telegram-ալիքներ։

ՆԳՆ-ի տվյալների համաձայն թմրանյութերի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործություններից 489-ը տեղի են ունեցել սոցիալական ցանցերի միջոցով։ Դրանցից 128 դեպքը իրացման և 361-ը թմրանյութերի ձեռքբերման։
Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական խումբը Հայաստանի Կառավարությունում կազմավորվել է այս տարվա փետրվարին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև