Pos-տերմինալներ արտադրող հայկական Qpay ընկերությունը նախատեսում է սկսել տերմինալների նոր մոդելի արտադրություն։ Եթե էլեկտրական մեքենաների լիցքավորման համար նախատեսված տերմինալները այժմ էլեկտրաէներգիայի ծախսը հաշվում են լիցքավորման ժամանակով (ծախսը կիլովատ/ ժամ րոպեում), ապա մեր մասնագետների նոր մշակումը կհաշվի միայն էլեկտրաէներգիայի ծախսը կիլովատ/ժամ։ Դա թույլ կտա սարքին ճշգրիտ աշխատել։
Ընկերությունը բենզալցակայանների ցանցերից մեկում արդեն ներդրել է իր նորարարություններից մեկը։ Կատարելագործված pos-տերմինալը կարող է արգելափակել լիցքավորման կայանը, եթե այն ինչ-որ պատճառով չի կարողանում կտրոն տպել։ Qpay-ը նաև նախատեսում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում հասարակական տրանսպորտում քարտով վճարելու տերմինալներ տեղադրել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան