Հայաստանում կպատվաստեն ջրծաղիկի դեմ

 | 

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հաջորդ տարի նախարարությունը նախատեսում է ջրծաղիկի դեմ պատվաստում սկսել։ Դա թույլ կտա երեխաների և զորակոչիկների շրջանում նվազեցնել հիվանդության մակարդակը։ Ինչպես նաև 2024 թվականին հեպատիտ С -ի դեմ պայքարի ազգային նախագծի շրջանակներում կգնվի ավելի շատ դեղորայք։

Առողջապահության նախարարությունը կգնի ոչ միայն թանկ օրիգինալ դեղորայք, այլ նաև դրանց վերարտադրված տարբերակները (ջեներեկներ)։
Վիճակագրական տվյալների համաձայն պետպատվերով 2021 թվականին բուժվել է 669 հիվանդ, իսկ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում 826 հիվանդ։ 2024 թվականին նախատեսվում է բուժել 1 800 մարդու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև