Հայաստանի Կառավարության նիստին ներկայացվել է օրինագիծ, որի համաձայն քաղաքացին, ով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքի գումարի 70%-ը վճարել է 15 օրվա ընթացքում, կստանա մնացյալ գումարի 15%-ի չափով զեղչ։ Օրենքը նաև առաջարկում է 20 % զեղչ նրանց համար, ով կընտրի ծանուցումների թվային տարբերակը։
Առաջարկվող զեղչերը գումարվում են հերթականորեն կիրառելիս։ Եթե քաղաքացին ընտրում է էլեկտրոնային ծանուցումները, նա ստանում է 20% զեղչ։ 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու համար ստանում է ևս 30% զեղչ, բայց արդեն առաջին զեղչից հետո մնացած գումարի համար։ Արդյունքում զեղչը կազմում է 44%-ից ոչ պակաս։ Բացի այդ կգործի նաև 50 % զեղչ նախկինում նշանակված, բայց չվճարված տուգանքների համար դրանք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում վճարելու դեպքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան