Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մշակում է սեփական հեռախոսային հավելվածը, որը նախատեսվում է գործարկել արդեն տարվա վերջին։ Այն արդեն գոյություն ունեցող հավելվածներից կտարբերվի նրանով, որ ցույց կտա երկրում սպասվող եղանակի ցուցանիշները ավելի ստույգ։
Այժմյան հավելվածները տեղեկատվությունը հավաքում են արտասահմանյան գլոբալ կենտրոնների տվյալների հիման վրա, իրականում այն կարող է չհամապատասխանել իրականությանը։ Իսկ մեր տեղական հավելվածը կարող է օգտագործել գլոբալ կենտրոնների կանխատեսումները և համեմատել դրանք տեղում ստացված տվյալների հետ, ինչը թույլ կտա ստանալ վերջնական ստույգ կանխատեսում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան