Մինչև հոկտեմբերի 28-ը Երևանում անցկացվում է անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների միջազգային “ReAnimania” փառատոնը, որը այս տարի նվիրված է հայկական անիմացիոն կինոյի 85 ամյակին։ Ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի Տանը, “ԹՈՒՄՈ” կենտրոնում, կցուցադրվեն հայկական անիմացիոն “Ռետրոսպեկտիվա” ֆիլմեր։
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն 15 մրցութային և ոչ մրցութային ծրագրեր։ Հոկտեմբերի 27-ին և 28-ին “ԹՈՒՄՈ” կենտրոնում կկազմակերպվի անիմացիոն մասնագիտական հարթակ` “ՄառԱն”, որտեղ կանցկացվեն հանդիպումներ, վարպետաց դասեր և քննարկումներ։
Միջոցառման գլխավոր հովանավորը մայրաքաղաքի քաղաքապետարանն է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան