Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ գերատեսչությունը մոտակա օրերին կսկսի ուսուցիչների թափուր աշխատատեղերում ընդունել Արցախի ուսուցիչներին։ Թեկնածուները կարող են ընտրել դպրոցներ և իրենց մասնագիտությանը համապատասխանող թափուր տեղեր Հանրապետության տարբեր բնակավայրերում (հիմնականում մարզերում)։
Նախարարը նշել է, որ հայրենակիցներին կնշանակեն համապատասխան պաշտոններում գործուղման կարգով։ Դա թույլ կտա գործընթացը արագացնել, քանի որ նման դեպքում մրցույթ չի պահանջվում։ Ինչպես նաև գործուղման դեպքում աշխատավարձի 30% հավելավճար է նախատեսված։ Այժմ ուսուցչի աշխատավարձը բազային դրույքի դիմաց (շաբաթը 22 ուսումնական ժամ) հարկվելուց հետո կազմում է 120 հազար դրամ:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան