Հայաստանի դահճի բացահայտումները:Մաս 2

Ն. Փաշինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ բարձրացված ոչ պակաս կարևոր հարցը Ադրբեջանի հավակնություններն են Տավուշի մարզի ա՛յն գյուղի նկատմամբ, որով անցնում է Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: Եվ այստեղ Նիկոլը կարծես թե սկզբում հստակ հայտարարեց, որ ոչինչ չի՛ փոխանցվելու։ Բայց հետո, զարգացնելով իր մտքերն ու հավանաբար մոռանալով, թե ինչի մասին էր խոսում նախկինում, ասաց. «Մենք պետք է կոմունիկացիաներ ստեղծենք մեր իրավասության սահմաններում»:

Նա արդեն ուղիղ տեքստով կասկածի տակ է դնում այն փաստը, որ եղած ճանապարհը գտնվում է Հայաստանի իրավասության ներքո։ Այսինքն, այն տարածքները, որոնց նկատմամբ ոտնձգություն է անում Ադրբեջանը, Փաշինյանը մտովի արդեն հանձնել է Բաքվին։ Եվ այստեղ կասկած չկա, որ Տավուշի մարզում նրա հայտարարած սահմանազատումն իրականացվելու է ի շահ Ադրբեջանի, իսկ Հայաստանը զրկվելու է դեպի Վրաստան ճանապարհից։

Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար նախանշված մամուլի ասուլիսը մի տեսակ Հայաստանի դահճի խոստովանության վերածվեց, ով այլևս չի թաքցնում մեր հայրենիքը քանդելու իր ծրագրերը: Թերևս հայոց բազմադարյա պատմության մեջ սա ամենանողկալի թշնամին է, որին մենք ստիպված ենք եղել դիմակայել։ Որովհետև նա ո՛չ թե սահմանից այն կողմ է բույն դրել, այլ՝ երկրի ներսում, և այստեղից է մասնատում Հայաստանը։ Իսկ կտրած ամեն արյունոտ կտոր դեն նետելով էլ մրմնջում է, թե դա անում է հանուն երկրի ապագայի, նրա բարգավաճման և անկախության։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև