Հայ մարզիկների նոր մրցանակները

 | 

Հայաստանկ թեթև աթլետիկայի հավաքականը Ստամբուլում տեղի ունեցած Բալկանյան խաղերին երկու մեդալ է նվաճել։ Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալակիր է դարձել, 1500 մետր մրցավազքում հաղթել է բոլոր հակառակորդներին։ Իսկ ցատկորդ Լևոն Աղասյանը եռակի թռիչքում ցույց է տվել 16, 28 մ արդյունք և ստացել արծաթե մեդալ։ Շնորհավորու՜մ ենք մեր մարզիկներին։

Այդ հաղթանակները հայ մարզիկներին թույլ կտան մասնակցել աշխարհի ձմեռային առաջնությանը, որը տեղի կունենա մարտին Գլազգոյում։ Մրցումներին հավաքականի կազմում մասնակցել են նաև ցատկորդներ Լևոն Աղասյանը և Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, ինչպես նաև Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը (ցատկ երկարությամբ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև