Հայ հրաձիգները ելույթ են ունեցել Սերբիայում

 | 

Հայաստանի հրաձգության Ֆեդերացիայի ներկայացուցիչները պատմել են Սերբիայում տեղի ունեցած Միջազգային առաջնությանը մեր մարզիկների ելույթի մասին։ Մրցույթի արծաթե մեդալ են նվաճել Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը (նա կարողացել է մրցանակ նվաճել զույգով և անհատական), իսկ զույգով բրոնզ են նվաճել Գևորգ Մելքոնյանը և Էդիտա Մանուչարյանը։

Էլմիրա Կարապետյանը վերադառնում է առաջնությունից արծաթե երկակի մեդալակիր` Բենիկ Խլղաթյանի հետ զույգով նվաճած մրցանակին նա ավելացրել է անհատական մրցանակ։ Մրցաշարի ընթացքում նրան հաջողվել է հավաքել 239, 7 միավոր։
Շնորհավորու՜մ ենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև