Հայ ֆուտբոլիստները լավագույնն են իրենց ակումբներում

 | 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի միանգամից երկու խաղացող իրենց ակումբներում լավագույնն են ճանաչվել։ Երկրպագուները քվեարկության ժամանակ իրենց ձայները տվել են մոսկովյան “Լոկոմոտիվի” խաղացող Նաիր Թիկնիզյանին և “Պարի ՆՆ”-ի խաղացող Էդգար Սևիկյանին։

Նաիր Թիկնիզյանը ստացել է երկրպագուների ձայների 52%-ը։ Կիսապաշտպանը սեպտեմբերին անցկացրել է 3 խաղ առաջնության շրջանակներում և մեկ խաղ գավաթի շրջանակներում։ Նրան հաջողվել է մեկ գոլ խփել և “Զենիտի” դեմ կարևորագույն խաղում մեկ արդյունավետ փոխանցում կատարել։
Միանգամից 60% երկրպագուներ իրենց ձայնը տվել են Էդգար Սևիկյանին, որը խաղաշրջանի սկզբից 6 գնդակով մնում է իր թիմի լավագույն ռմբարկուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև