Հավաքականի խաղի տոմսեր

 | 

Այս շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական կայքում մեկնարկել է ՈՒԵՖԱ-2024 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղի տոմսերի վաճառքը, որի շրջանակներում մեր հավաքականը կհանդիպի Լատվիայի թիմի հետ։ Ռիգայի մարզադաշտում կայանալիք խաղի մուտքը կարժենա 10 եվրո։

Նշվում է, որ Հայաստանի երկրպագուների քվոտան կազմել է 900 տոմս։ Հյուրերի տեղերը Լատվիայի մայրաքաղաքի մարզադաշտի T, U, V սեկցիաներում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծնկի վնասվածքի պատճառով հավաքականին չի կարող միանալ դանիական “Ռաններսի” կիսապաշտպան Էդգար Բաբայանը։ Արդեն հավաքական է կանչվել լեհական “Պոգոնյայի” խաղացող Վահան Բիչախչյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև