Հոկտեմբերի 28-ից 29-ի գիշերը Երկիր մոլորակից հնարավոր կլինի հետևել լուսնի մասնակի խավարման։ Կիսաստվերային խավարումը կսկսվի հոկտեմբերի 28-ին ժամը 22։01-ին, իսկ 23։35-ին կսկսվի մասնակի խավարում, որը առավելագույնի կհասնի 00։14-ին և կտևի 1 ժամ 18 րոպե։ Ամբողջ խավարումը կտևի 4 ժամ 25 րոպե։
Լուսնի խավարումը կարելի է տեսնել անզեն աչքով, դրա համար պետք է հարավ-արևելյան և հարավային հատվածներում երկնքի դիտման տեղ գտնել։
Լուսնի մասնակի խավարումը հազվագյուտ աստղագիտական երևույթ է համարվում։ Դրա ժամանակ Լուսինը մասնակի հայտնվում է Երկրի ստվերում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան