Գյումրու կավագործական “Վառեմ-մարեմ” արհեստանոցի անունների պատը դարձել է տեղի տեսարժան վայրերից մեկը։ Ցանկացած մարդ կարող է իր անունը գրել այդ պատի վրա կամ իր ապագա երեխայի համար գրված անուններից մեկը ընտրել։ Պատրաստված տառերը պատի մոտ զամբյուղի մեջ դրված են, դրանք կարելի է խաչբառի սկզբունքով սոսնձել և ներկել ցանկացած գույնով։ Այժմ պատի վրա ավելի քան 20 հազար հայատառ և մոտ 5 հազար լատինատառ հավաքված անուն կա։
Կավագործական արհեստանոցի սեփականատեր Միկա Վարդպարոնյանի խոսքով դա իրենց մոտ Սևանից վարպետաց դասի եկած կամավոր Պոլինայի միտքն է։ Մարկետինգային քայլի տեսքով նա առաջարկել է փոքր կավե տառերով քաղաքի տարբեր մասերում գրել արհեստանոցի անունը։ Հետո արհեստանոցի կողքի պատին հավաքել են արհեստանոցի աշխատակիցների անունները, ապա այդպիսի հնարավորություն են տվել մնացած մարդկանց։ Ի նշան երախտագիտության պատի վրա հավաքվել է “Thank you Polina” արտահայտությունը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան