Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական աշխատանքներ է սկսել Գորիսի օդանավակայանի վերականգնման հետ կապված։ Այժմ նախարարությունը նախնական ուսումնասիրություն է անցկացնում օդանավակայանի աշխատանքի մեկնարկման համար։ Դրանից հետո կքննարկվեն վերականգնման աշխատանքների արժեքի և ժամկետի հարցերը։
Գորիսի օդանավակայանը կառուցվել է 1977 թվականին Խոտ գյուղից ոչ հեռու։ Այն մեկ օրվա ընթացքում ընդունում էր Ան-2 և ՅԱկ-40 ինքնաթիռների մինչև 8 չվերթ Երևանից։ 1991 թվականին օդանավակայանը փակվել է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան