Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանի գնացքի կայարանում բացվել է սկսնակ նկարչուհի, “Հարավ-կովկասյան երկաթուղու” աշխատակցուհի Նարինե Ասլանյանի “Հոգու ակնթարթ” ցուցահանդեսը։ Այցելել կարելի է բոլորովին անվճար, այն կտևի մի ամբողջ ամիս։
Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները նվիրված են կնոջ էմոցիոնալ ապրումներին և արտացոլում են նրա հոգեվիճակը։ Նարինե Ասլանյանը կանանց դիմանկարները և կերպարները ստեղծել է տարբեր տարիների, ոգեշնչվելով հայտնի դիմանկարիչների աշխատանքներով, հասարակ մարդկանցով և զգացմունքներով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան