Գլխավոր դատախազությունը ստուգում է “Հրազդանը”

 | 

Քրեական գործ է հարուցվել մայրաքաղաքի “Հրազդան” մարզադաշտի սեփականաշնորհման փաստով։ Հայաստանի Գլխավոր դատախազության տվյալների համաձայն 2004 թվականին մարզահամալիրը և հարող տարածքը վաճառվել են շուկայականից 200 անգամ ցածր գնով։ Հաղորդումը արդեն ուղարկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե։

“Հրազդան” մարզահամալիրի վարձակալման ձեռնարկություն” ՓԲԸ-ին մարզադաշտի վաճառքի ժամանակ գործարքի ընդհանուր գումարը կազմել է 87, 5 մլն դրամ նախագծի մեջ կատարված ներդրումների հիման վրա, սակայն դա չի հաստատվել Հայաստանի Կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման Կոմիտեի տեղեկանքով։ Վաճառքի պահի դրությամբ մարզադաշտի իրական գինը գնահատում են 11,5 մլրդ դրամ։ Այժմ մարզադաշտի գինը 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև