Միջազգային քաղաքական ասպարեզում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դեռ մեկ տարի առաջ անհավանական էին թվում։ Այդ ցնցումների ֆոնին այդքան էլ բարձրաձայն չի նշվում «հատկանշական հոբելյանը», որը աշխարհին, այդ թվում և Հայաստանին հանգեցրեց այսօրվա իրավիճակին։ 1993 թվականի նոյեմբերի 1-ին ուժի մեջ է մտել Մաաստրիխտի պայմանագիրը։ Այդ օրվանից դե յուրե սկսել է գործել Եվրոպական միությունը։
Կազմակերպության ստեղծում, որը պետք է Եվրոպան բերեր հավասարազոր և համընդհանուր կայունության և զարգացման, գործնականում ունեցավ լրիվ ուրիշ հետևանքներ։ Վառ օրինակ են Մերձբալթյան երկրները, որոնք մտել են Եվրոմիության կազմի մեջ 19 տարի առաջ (տնտեսության երկար սպասված ծաղկման համար բավարար ժանկետ է)։ Այժմ այդ երկրների միացյալ ՀՆԱ-ն կազմում է ամբողջ ԵՄ-ի 0,7%-ը։ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում փակվել են շատ գործարաններ, որոնք կառուցվել էին դեռևս ԽՍՀՄ տարիներին, իսկ երկրները դարձել են օժանդակ տնտեսություն։ Մերձբալթյան երկրների բնակչության կրճատումը համարյա մեկ քառորդով դարձավ Եվրոմիությանը տարածաշրջանի միացման ուղղակի արդյունքը։
«Ընդհանուր կաթսայից» երկրների ֆինանսավորման մեխանիզմը լոբբիի ուժեղագույն գործիքներից մեկն է, օրինակ ԼԳԲՏ արժեքների տարածման։ 2020 թվականին ԵՄ-ն վեց լեհական քաղաքների զրկել է ֆինանսավորումից «ԵՄ եղբայրական քաղաքներ» ծրագրի շրջանակներում այն բանից հետո, երբ նրանք իրենց հայտարարել են սեռական փոքրամասնություններից ազատ տարածք։
Կազմակերպության կազմի մեջ չմտնող երկրներին Եվրոմիությանը երկար սպասված անդամագրում խոստանալով Բրյուսելը նենգաբար բացահայտ մանիպուլյացիաների է ենթարկում այդ պետությունների կառավարություններին։ Այսպես, Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել Մոլդովայի հետ նույն օրը 2022 թվականի մարտի 3-ին։ Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը Վրաստանին մերժել և Թբիլիսիին մի շարք հանձնարարականներ է տվել։ Եվ ինչպես հասկանում եք, այդ հանձնարարականները վերաբերում են սովորական վրացիների կյանքի բազմաթիվ ասպեկտներին։ Այդպիսով Եվրամիությունը անկախ պետության արտաքին և ներքին քաղաքականության վրա ճնշում է գործադրում։
Բայց, ինչևէ, դոնոր — երկրների հաշվին Եվրոմիության ծաղկման շրջանը ավարտվել է։ Այսօր ԵՄ անդամները ստիպված են Ուկրաինայի ֆինանսավորման համար ահռելի գումարներ ծախսել։ Մասնավորապես, հունիսին Եվրամիությունը կամավոր — ստիպողական կերպով բոլոր 27 երկրներին հայտարարել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ 66 մլրդ € -ի չափով անդամակցության վճարներ փոխանցել Ուկրաինային հատկացվող օգնության համար։ Դրան ի պատասխան Գերմանիայի ֆինանսների նախարար Կրիստիան Լինդները հայտարարեց, որ ԳԴՀ-ն չի կարող այդ գումարը եվրոպական բյուջե փոխանցել, քանի որ կրճատում է ազգայինը։ Եվ եթե այդ վճարումները չեն կարող իրականացնել այդպիսի ուժեղ երկրներ, ինչպիսին Գերմանիան է, ապա էլ ինչ կարելի է ասել Եվրոմիության ամենաչքավոր պետությունների մասին, որոնք խեղդվում են տնտեսական ճգնաժամի լծի տակ։ Այս տարվա II քառորդում ԵՄ սնանկության թիվը ավելացել է 8,4%-ով և հասել վերջին 8 տարիների առավելագույն ցուցանիշին։
Ինչի՞ հույս ունի այս իրավիճակում Հայաստանի Կառավարությունը, որը Արևմուտքի հետ մերձեցման բացահայտ ուղղություն է վերցրել։ Չէ որ մեր ղեկավարությունը կառչում է ոչ թե անգամ Եվրոմիության անդամ դառնալու խոստումից, այլ հավաքական Արևմուտքի ազդեցության ուղեծրի մեջ ընդգրկվելու վերացական ակնարկից։ Ընդորում առանց որևէ երաշխիքների և առանց այդ մերձեցման արդյունքում մեզ հասանելի շահի որևէ գնահատման։ Եվ եթե առաջ այդպիսի ուղղության մասին խոսում էին բացահայտ արևմտամետ քաղաքական ուժերը, որոնք ստեղծվել էին և գոյություն ունեին ԵՄ-ի և ԱՄՆ-ի դրամաշնորհներով, ապա այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ բառացի փռվում եվրոպական պաշտոնյաների ոտքերի տակ, հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է լինել «ԵՄ-ին այնքան մոտիկ, որքան դա հնարավոր է Եվրոմիության կողմից»։ Երևում է, այլ երկրների օրինակը մեր Կառավարությանը ոչինչ չի սովորեցնում։
Դրա հետ կապված բավականին տարօրինակ է հույս ունենալ, որ Եվրոպան հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ կերպ կաջակցի։ Քանի դեռ մեր հասարակությանը ԵՄ-ի հետ համագործակցության դատարկ միֆեր են պատմում, Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում։ Ակնհայտ է, որ եվրոպացիները երբեք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չեն մտցնի, ինչ էլ որ նրանք մեզ չխոստանան։ Դեռևս 2020 թվականի վերջին Տրանսադրիատիկ գազամուղով, որը մտնում է Հարավային գազային միջանցքի մեջ, հարթել են ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա։ Այն ժամանակ 25 տարով պայմանագիր են կնքել տարեկան ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ։ 2022 թվականին էներգետիկ ռեսուրսների գների բարձրացման և ՌԴ-ից մատակարարման դադարեցման պատճառով ԵՄ-ն բախվեց էներգետիկ ճգնաժամի։ Ադրբեջանը օգտվեց իրավիճակից և ավելացրեց գազի մատակարարումը 40%-ով։ Ավելի ուշ 2022 թվականի հուլիսին Բաքուն և Բրյուսելը հուշագիր ստորագրեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, որի համաձայն Եվրոպա մատակարարվող գազը մինչև 2027 թվականը կավելանա մինչև 20 մլրդ խորանարդ մետրով։ Ինչպե՞ս են այժմ գործերը այդ ոլորտում։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Եվրոպա մատակարարված ամբողջ գազի 48%-ը Ադրբեջանից է։
Ադրբեջանական կողմի հետ համագործակցությունը ամրապնդում է նաև Ֆրանսիան, որի հետ մեր շատ հայրենակիցները իզուր հույսեր էին կապում։ Օրերս ԶԼՄ-ները հայտնել են, որ ֆրանսիական TotalEnergies ընկերությունը Նախիջևանում կկառուցի 650 մՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ, իսկ հետագայում էլեկտրաէներգիան կարտահանեն Թուրքիա և Եվրոպա։ Քաղաքագետ Վահե Դավթյանի կարծիքով էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման տեսլականում։
Ֆրանսիային, որը խոսքով միշտ իբր թե հայամետ դիրքորոշում ունի, ձեռնտու է այդ տրանսպորտային-լոգիստիկ երթուղու բացումը։ Նախագիծը ակտիվորեն առաջ են տանում Թուրքիան ու Ադրբեջանը. այն կարող է Հայաստանին վերջնականապես զրկել սուվերենությունից։ Բացի այդ Ֆրանսիայի հետաքրքրությունը աճել է Նիգերում ուրանի հանքերի կորստից հետո։ Այժմ Փարիզի նպատակը էժան ղազախական ուրան ստանալն է, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջարկվող միջանցքը կարող է դրա մատակարարման համար ամենակարճ ճանապարհը դառնալ։
Անհնար է հավատալ, որ Հայաստանի ամբողջ քաղաքական վերնախավը երանելի անգիտության մեջ է և չի հասկանում, թե ինչի կբերի մեր երկիրը կարճաժամկետ քաղաքական կոնյուկտուրային հետևելը։ Ոչ, այն ամեն ինչ շատ լավ հասկանում է, ինչպես նաև այն, թե ինչի կհանգեցնի առանցքային գործընկերների հետ հարաբերությունների, դարերով ստեղծված, Հայաստանը նոր տնտեսական զարգացման մակարդակի բերած փոխադարձ շահավետ համագործակցության խզումը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան