Անցյալ շաբաթ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է թարմացված վարկանիշը։ Հայաստանի հավաքականը դիրքերը զիջել է մեկ հորիզոնականով, այժմ թիմը FIFA-ի նախկին վարկանիշի 93-րդ տեղի փոխարեն զբաղեցնում է 94-րդ տեղը։
FIFA-ի թարմացված վարկանիշի առաջատարը առաջվա պես աշխարհի լավագույն թիմն է` Արգենտինայի հավաքականը։ Նրան հետևում են Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան