ՖԻԴԵ-ն հրապարակել է լավագույն շախմատիստների թարմացված ցուցակը, որի մեջ ընդգրկվել են և Հայաստանի ներկայացուցիչներ։ Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում են Հայկ Մարտիրոսյանը (40-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (51-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (92) և Կարեն Գրիգորյանը (99)։ Կանանց 100-յակում են Էլինա Դանիելյանը (44-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (60) և Աննա Սարգսյանը (82)։
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարսլենը, նրան հետևում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և աշխարհի գործող չեմպիոն չինացի Դին Լիժենը։ ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է չինուհի Խոու Իֆանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան