Երկխոսության ակտիվացում

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստան — Հայաստան» առաջին հասարակական համաժողովը։ Դրան մասնակցում էին երկու երկրների մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ և փորձագետներ։ Համաժողովի նպատակը հասարակական կարծիքի առաջնորդներին և պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավել հայ-ռուսական հարաբերությունների արդի խնդիրներին և գտնել երկու երկրների մերձեցման ռազմավարական ուղիներ։

Համաժողովի մասնակիցները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։ Բարերար և հասարակական գործիչ Մհեր Ավետիսյանը իր ելույթում նշեց. «Գլոբալ հակամարտության պայմաններում պետք է պաշտպանել և զարգացնել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը կարդաց նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքը. «Այսօր Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերը ամրության փորձություն են անցնում` եղբայրական ժողովուրդների հարաբերություններում սեպ խրելու Արևմուտքի փորձերի ֆոնին»։

Համաժողովի արդյունքում բանաձև է ստորագրվել, որում նշվել են երկխոսության, երկու երկրների ՊՈԱԿ-ների, բիզնեսի, փորձագիտական հասարակության միջև կարծիքների փոխանակման կարևորությունը, հասարակական և կազմակերպությունների գործնական միությունների դերը ուժեղացնելու, ինչպես նաև բարեկամական և պրոֆեսիոնալ կապերի զարգացման անհրաժեշտությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև