Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է մեր մարզիկների հաղթանակների մասին Ռումինիայում կայացած “Դրակուլա Օփեն” միջազգային մրցաշարում։ Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Շնորհավորու՜մ ենք։
Ոսկե մեդալ է նվաճել 92 կգ քաշային կարգում երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Արգիշտի Հակոբյանը (67 կգ) և Նորայր Հակոբյանը (86 կգ), երրորդ տեղը գրավել է գերծանր քաշային Միսակ Տեփանյանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան